Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Այս մասին Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը մանրամասնել է նաև, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, փորձում է օգնել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա: