տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը կների Կուբայի 29 միլիարդ դոլար պարտքը

Ռուսաստանը կների Կուբայի 29 միլիարդ դոլար պարտքը

146
0

Putin_Kastro_2B

Ռուսաստանն ու Կուբան ստորագրել են համաձայնագիր, որով ներվել է Հավանայի 29 մլրդ դոլարի պարտքը գոյություն չունեցող ԽՍՀՄ-ին։ Այս մասին հաղորդում է The Chicago Tribune-ը։

Երկրները համաձայնել են, որ Կուբան տասը տարվա ընթացքում կվճարի 3.2 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանը կների 29 մլրդ-ը։ Փաստաթուղթը կհաստատվի Պետական դումայի կողմից։ Այս հարցով բանակցությունները շարունակվում են, քանի որ տարեկան 320 մլն դոլարը նույնիսկ հսկայական գումար է Կուբայի համար։ Առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չկան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here