Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը կարող են մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք կկայանան 2014 թվականին։ Սա տեղի կունենա այն դեպքում, եթե այդ կազմակերպությունից Ռուսաստանը ստանա հրավեր։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գլուշկոն։
«Դա միանգամայն հնարավոր է։ ՆԱՏՕ-ի առանձին երկրների հետ նման զորավարժություններ մշտապես տեղի են ունենում», — ասել է Գլուշկոն։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։