Ռուսաստանին «Մեծ ութնյակից» հեռացնելու հարցը կարող է դրվել այն դեպքում, եթե պաշտոնական Մոսկվան չհամագործակցի Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելուն միտված աշխատանքների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«Եթե Ռուսաստանը շարունակի նույն քաղաքականությունը, ապա միջոցներ կձեռնարկենք «յոթնյակին» վերադառնալու համար։ Սակայն մենք հույս ունենք, որ դրա կարիքը չի լինի», — Քեմերոնի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։