տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը խոստովանել է, որ կոշտ է գործել Ուկրաինայի հարցում

Ռուսաստանը խոստովանել է, որ կոշտ է գործել Ուկրաինայի հարցում

161
0

159373992

Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Մաքսային միության հարցով բանակցություններում Ռուսաստանը կոշտ է գործել, թեպետ մնացել է իրավունքի սահմաններում։ Շուվալովը հանդիպել է լրագողներին Վաշինգտոնում։

«Անցած երեք օրերին մեզ բոլորիս հարցեր էին ուղղում․․․ և՛ գործարարներ, և՛ վերլուծաբաններ, և՛ նրանք, ովքեր աշխատում են կառավարությունում։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Այստեղ Ամերիկայում այնքան էլ պարզ չէ Ռուսաստանի դիրքորոշումը։ Երբեմն դա ներկայացվում է որպես Ռուսաստանի կողմից կազմակերպված ճնշում, որպեսզի Ուկրաինան համաձայնագիր ստորագրի։

Մենք այս իրավիճակում, թերևս, կոշտ ենք գործել, սակայն գործել ենք բացառապես իրավունքի սահմաններում։ Եվ մինչ կոշտություն արտահայտելը մենք անկեղծ և հետևողական աշխատում էինք ուկրաինական կողմի հետ և զգուշացնում մեր եվրոպացի գործընկերներին, որ այն, ինչ նրանք ցանկանում են ստանալ, այս տեսքով հնարավոր չէ», — ասել է Շուվալովը։ Այս մասին հաղորդում է Korrespindent.net-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here