Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների վերահսկողության կազմակերպությունը որոշում է կայացրել թույլատրել վրացական մրգերի ներկրումը Ռուսաստան: Հոկտեմբերի 14-ին Ռուսաստան կներկրվի վրացական մանդարինի առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
2013 թվականին Վրաստանը մտադիր է ռուսական շուկա ներկրել 70 հազար տոննա մանդարին` այդպիսով մրցակցության մեջ մտնելով Թուրքիայից, Մարոկոյից և Իսպանիայից մրգերի ներկրման հետ:
Հիշեցնենք. Վրաստանից մրգերի, գինիների, բանջարեղենի ներկրումը Ռուսաստան արգելվել էր 2006 թվականին: