Ռուսաստանի վարչապետի հրամանագրով՝ թույլատրվել է ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ կա պայման․ այդ քաղաքացիները Ռուսաստան կարող են ժամանել միայն իրենց հայրենիք վերադառնալու համար։
ԱՊՀ անդամ պետությունների այդ քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն օդային ճանապարհով։