Անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում` բժշկական դիմակների արտահանումը թույլատրվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Անձնական պաշտպանիչ միջոցների՝ միության տարածքում փոխադարձ մատակարարումների ժամանակ խոչընդոտների վերացման նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել ազգային արգելքը չեղարկելու մասին՝ պահպանելով համամիութենական արգելքը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կիրակի հրապարակվել է կառավարության որոշումը, որով չեղարկվում է նախկինում սահմանված մի շարք անձնական պաշտպանիչ միջոցների դուրս բերման արգելքը: Ավելի ուշ նմանօրինակ արգելք սահմավեկ է ԵԱՏՄ մակարդակով: Անձնական պաշտպանիչ միջոցների շարքին են դասվում նաև վիրահատական ձեռնոցները, բամբակը, վիրակապը, շնչառական սարքերը: