Պեկին-Մոսկվա գնացքի բոլոր ուղևորները տարհանվել են Չինաստանի սահմանին: Գնացքը Տրանսբայկալի երկրամաս է հասել դատարկ վիճակում: Դա արվում է կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու համար՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, գնացքն ունեցել է 136 ուղևոր. բոլորը Չինաստանի քաղաքացիներ են եղել:
Այնուամենայնիվ, ՉԺՀ-ի այն բնակիչները, որոնք ունեն Ռուսաստանում «Բնակվելու թույլտվություն», դեռ կարող են հատել Ռուսաստանի հետ սահմանը. Տրանսբայկալում նրանց համար պատրաստվել են կարանտինային տարածքներ:
Ռուսաստանը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, փետրվարի 3-ից ամբողջովին դադարեցրել է ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը Չինաստանի հետ: