Ռուսաստանը դադարեցնում է Ղրիմի տարածքում մնացած ուկրաինական ԶՈՒ-ի ռազմական տեխնիկայի, զնամթերքի ու նյութական միջոցների վերադարձը Կիևին՝ կապված երկրի արևելքում ուժայինների գործողությունների հետ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
«Կապված Ուկրաինայի արևելքում ծանր սպառազինության ու ռազմական ավիացիայի կիրառմամբ ընթացող ուկրաինական ուժայինների ակտիվ գործողությունների հետ, որոնցում զոհվում են խաղաղ քաղաքացիներր, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև ավերվում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ռուսական կողմը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի Դաշնության Ղրիմ Հանրապետության տարածքից Ուկրաինայի ինված ուժերի նյութական միջոցների վերադարձը», — ասվում է ռուսական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:
«Այս որոշումը կգործի մինչևև ուկրաինացի ուժայինների կողմից Ուկրաինայի արևելքում իրականացվող ռազմական գործողությունների դադարեցումն ու իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորումը», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն: