Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռուսաստանյան ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման հետևանքով: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Օգոստոսին հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման տենդերն առանց հիմնավորման չեղարկելու համար:
Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ORSIS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»: