Բելառուսի նախագահի ընտրությունը հանրապետության ներքին գործն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է EaDaily-ն։
«Կրեմլը Բելառուսում նախագահի թեկնածուներ չունի: Թեկնածուներ ունի Բելառուսի ժողովուրդը»,- ասել Պեսկովը:
Ըստ մամուլի քարտուղարի՝ Բելառուսում տեղի ունենալիք ընտրություններին «ամենայն հավանականությամբ կմասնակցեն դիտորդներ, ուստի բոլոր գնահատականները կլինեն ավելի ուշ՝ ընտրությունների ավարտից հետո»: Նա նշել է նաև, որ ռուսական ընկերությունների դեմ բելառուսական իշխանությունների մեղադրանքներն անհիմն են:
Բացի դրանից՝ Վլադիմիր Պուտինի խոսնակը շեշտել է, որ «ռուսական ընկերությունների, հատկապես մեր տնտեսական հսկաների շահերը միշտ գտնվում են պետության պաշտպանության ներքո»:
Բելառուսում քրեական գործ է հարուցվել «Բելգազպրոմբանկի» մի շարք ներկայացուցիչների, այդ թվում ՝ Վիկտոր Բաբարիկոյի նկատմամբ, որը կառույցը ղեկավարում է 20 տարի: