տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Ավակովի նկատմամբ հետախուզում է հայտարարում

Ռուսաստանը Ավակովի նկատմամբ հետախուզում է հայտարարում

105
0

Avkov

Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու դեմ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Նրանք մեղադրվում են մի շարք հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում` արգելված միջոցների կիրառում պատերազմական գործողությունների ժամանակ, առևանգումներ, լրագրողների գործունեությանը խոչընդոտում և այլն:

Սպասվում է, որ առաջիկայում հատուկ քնրական ծառայությունը որոշում կկայացնի Կոլոմոյսկուն և Ավակովին պատասխատավության ենթարկելու մասին, ինչպես նաև նրանց նկատմամբ հետախուզում կհայտարարի: