տուն Աշխարհ Ռուսաստանաբնակ հայը ՄԱԿ-ում բարձր պաշտոն է ստացել

Ռուսաստանաբնակ հայը ՄԱԿ-ում բարձր պաշտոն է ստացել

177
0

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանն ընտրվել է պետական կառավարման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների կոմիտեի Ռուսաստանի ներկայացուցիչ՝ գրում է Rusarminfo-ն:

Սարդարյանի թեկնածությունն առաջադրել են ՌԴ ԱԳՆ-ից և ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հավանությունը:

ՄԱԿ-ի փորձագետների խումբը կազմված է 24 անդամից, որոնք ամեն տարի հանդիպում են ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում: