տուն Քաղաքական Միջազգային Ռուսամետ ցուցարարները պատրաստվում են Լուգանսկը «ժողովրդական հանրապետություն» հռչակել

Ռուսամետ ցուցարարները պատրաստվում են Լուգանսկը «ժողովրդական հանրապետություն» հռչակել

102
0

CuddlingPuppies07

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի անվտանգության ծառայության շենքի մոտ շուրջ 1500 ռուսամետ ցուցարարներ են հավաքվել։ Այս մասին հաղորդում է «УНИАН»-ը։

Ուկրաինան դաշնային պետություն հռչակելու կողմնակիցները վերջին օրերին ակտիվացել են Դոնեցկ, Խարկով և Լուգանսկ քաղաքներում։ Ռուսական դրոշներով ցուցարարները պահանջում են հանրաքվե անցկացնել իրենց մարզերի կարգավիճակը որոշելու համար։

Ներկա պահին Լուգանսկում ՈւԱԾ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարները պատրաստվում են Դոնեցկի և Խարկովի ակտիվիստների օրինակով իրենց մարզը հռչակել, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետություն»։