Դոնեցկի շրջանի քաղաքաներում երեկ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ընդդեմ Դոնբասում իրավիճակն ապակայունացնող ռուսամետ անջատողականների։ Մոտ մեկ միլիոն մարդ գործարար Ռինատ Ախմետովի կոչով դուրս է եկել փողոց՝ բողոքի ձայն բարձրացնելով այդ շրջանում անջատողականների ամենաթողության դեմ։
Նրանց թվում են եղել Ախմետովին պատկանող СКМ կորպորացիայի՝ շուրջ 200 հազար աշխատակից։ «Դոնբասի ձայնը» ակցիան աջակցություն են հայտնել նաև հանքափորները, մեքենաշինության ոլորտի աշխատակիցները, բժիշկները և այլն։ Սա նախազգուշական ակցիա է, երբ այսուհետ ամեն օր ժամը 12։00-ին բարձր ազդանշանից հետո ընկերությունների աշխատակիցները դուրս են գալու կարճատև բողոքի ակցիաների։ Փաստորեն, Դոնբասի բնակիչները աջակցություն են հայտնել մի քանի հիմնական պահանջներին՝ անօրինական խմբավորումների զինաթափում, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, վարչական շենքերի ազատում։