Կարմիր խաչի միջազգային կոմիտեի յոթ աշխատակիցներ հայտնվել են պատանդության մեջ Ուկրաինայի հարավ-արևոլքում։ Այս մասին հաղորդում է «Դոնբասի նորություններ» պարբերականը։ Գերեվարվածների մեջ միայն տղամարդիկ են, նրանցից մեկը ֆրանսիացի է, մյուսները՝ տեղացի կամավորականներ են։
Մայիսի 9-ին այդ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ժամանել են Դոնեցկ՝ իրենց հետ բերելով դեղամիջոցներ։ Նրանց վրա հարձակումն իրականացվել է կեսօրից հետո, երբ կամավորները գտնվում էին Կարմիր խաչի գրասենյակում։ Սկզբում գերեվարվել են գրասենյակում գտնվող բոլոր աշխատակիցները, սակայն հետո կանանց ազատ են արձակել։ Հափշտակվել է դեղամիջոցների ամբողջ խմբաքանակը։
Հայտնի է, որ ներկայում պատանդները գտնվում են Դոնեցկի քաղաքային խորհրդի շենքում, որը գտնվում է ռուսամետ անջատողականների ձեռքերում։