Երեկ Դոնեցկում գրոհայիններն արգելափակել են «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, իջեցրել են ուղևորներին և կրակ բացել դրա ուղղությամբ։ Մերձավոր Արևելքի ահաբեկիչների լավագույն ավանդույթներով գործող ռուսամետ անջատողականներն, այդ քայլով, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Դոնբասում, որը երեկ մեկ միլիոնանոց բողոքի ակցիայով դեմ է հանդես եկել նրանց գործողություններին։
«Շախտյորը» պատկանում է հայտնի մեծահարուստ Ռինատ Ախմետովին, ով նույնպես կտրուկ դեմ է ռուսամետ անջատողականների առաջ քաշած պահանջներին և Դոնեցկի անկախացմանը։