տուն Քաղաքական Միջազգային Ռուսամետ ակտիվիստները Դոնեցկում կրկին գրավել են մարզպետարանի շենքը

Ռուսամետ ակտիվիստները Դոնեցկում կրկին գրավել են մարզպետարանի շենքը

89
0

1364560

Ռուսամետ ակտիվիստները Դոնեցկում հարձակվել և գրավել են մարզպետարանի շենքը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Թեև շենքը պաշտպանող ոստիկանները արգելապատնեշ են կառուցել, շուրջ 150 մարդու հաջողվել է ճեղքել այն և ներխուժել մարզպետարանի շենք։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ոստիկանները շենքի վրայից հեռացրել էին Ռուսաստանի դրոշը։ Դոնեցկում իրավապահներին հաջողվել էր կարճ ժամանակով հանձնել շենքն իշխանությունների վերահսկողությանը։