Ռուսական «ԻրԱէրո» ավիաընկերության SSJ-100 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ գտնվող կիսակառույց, դեռևս չգործող թռիչքուղու վրա:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերությանը: Ավիաընկերությունից հայտնել են, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Օդանավը չվերթ էր իրականացնում Յամալո–Նենեցկի ինքնավար շրջանի Սաբետա քաղաքից Մոսկվա:
Ավիաընկերությունից նաև հայտնել են, որ կատարվածի պատճառը հայտնի չէ: Մարդիկ և տեխնիկան չեն վնասվել: