տուն Լուրեր Բլոգ Ռուսական ցարերը ընդհանրապես միշտ էլ սովորություն ունեցել են իրենց կայսրության հեռավոր անկյունները...

Ռուսական ցարերը ընդհանրապես միշտ էլ սովորություն ունեցել են իրենց կայսրության հեռավոր անկյունները շրջելու

230
0

putin_time_magazine

Այսօր լսեցի , որ դեկտեմբերին Պուտինը գալիս է Հայաստան: Ռուսական ցարերը ընդհանրապես միշտ էլ սովորություն ունեցել են իրենց կայսրության հեռավոր անկյունները շրջելու: Գնում էին որս էին անում, ուտում, խմում: Կուլակներին էին պատժում, բատռակներին հիշեցնում , որ ցարը կա: Հիմա սա է գալիս տեսնի իր “դաշնակիցը” ոնց է, հո շատ չի նեղվել, որ ինքը ազեռներին 4 մլրդի զենք ա ծախել հետո չայխանայում Ալիևի հետ թեյ խմել: Գալիս է տեսնի հո գազի շյոՏՉիկը հետ չենք տալիս ու հիշում ենք արդյոք , ով է իրական ցարը: Ինչ ոչ կարող է ձեռի հետ մի հատ ամանորյա ուղերձ էլ նկարվի Հայաստանի ժողովրդի համար, զուտ ԵՎրազեսի երկրների գործընկերության շրջանակում: Բայց այս գուցե ուրճացված նկարագրի մեջ առնվազն 50 % ճիշտ է : Եվ ուրեմն ուզում եմ , որ Վլադիմիր 1-ինին Հայաստանում այս անգամ դիմավորելուց բացի գլխախոնարհ բարևներից և պնակալեզ ժպիտներից դիմավորեն բողոքի ակցիաներով: Որ ռուսական արջը իմանա, որ սարերում ապրող ու քարից հաց սարքող “խաչերը” իրանց մի թիզ երկրով կարող են միայն ընկեր լինել : Որ տեսնի այն Հայերի բարեկամներին, որոնց թվի հետ կապված հեգնում էր Արա Աբրահամյանին: Որ տեսնի էն տղերքին , ում վրա պտի կրակի իրա վաճառած զենքը: Իսկ իրա ու իրան դիմավորողի պայմանավորվածությունը երբեք միանշանակ ու վերջնական չի լինելու:

 

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here