Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային ռուսական վարկերի տրամադրումը կհետաձգի Ուկրաինայի տնտեսության արդիականացումը։
Twitter-ում կատարած իր գրառման մեջ արտգործնախարարը նշում է․ «Ռուսական արտահերթ վարկերը սպառնում են հետաձգել շտապ տնտեսական բարեփոխումները (եվրոպական անհրաժեշտ արդիականացումը)։ Անկումը կարող է շարունակվել»։
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցից հետո, Ռուսաստանը որոշում է կայացրել Ուկրաինային հատկացնել 15 մլրդ դոլարի վարկ։