տուն Քաղաքական Միջազգային Ռուսական մշակույթի գործիչները դատապարտել են իշխանությունների դիրքորոշումները Ղրիմի հարցով

Ռուսական մշակույթի գործիչները դատապարտել են իշխանությունների դիրքորոշումները Ղրիմի հարցով

138
0

KMO_134508_00008_1_t218_130708

Ռուսական մշակույթի գործիչները, որոնց թվում են Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլի) եւ Լյուդմիլա Ուլիցկայան, դերասանուհի Լիա Ախեջակովան, գրող-հրապարակախոս Դմիտրի Բիկովը, բանաստեղծ Սերգեյ Գանդլեւսկին, ռեժիսոր Էլդար Ռյազանովը «Նովայա գազետա»-ում հրապարակել են նամակ, որտեղ առաջարկում են մտավորականների՝ «Պատերազմի դեմ, Ռուսաստանի ինքնամեկուսացման դեմ, տոտալիտարիզմի վերականգնման դեմ» համաժողով անցկացնել, այդպիսով դատապարտելով իշխանությունների դիրքորոշումը Ղրիմի հանդեպ։

«Մտավորականության կարծիքը, որը համաձայն չէ ստեղծված իրավիճակում իշխանությունների վարած քաղաքականության հետ, պետք է լինի շատ հստակ եւ լսելի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մոտակա օրերին անցկացնել ռուսական մտավորականության համաժողով՝ հրավիրելով ուկրաինացի մտավորականներին։ Համաժողովում մենք ոչ միայն կքննարկենք ստեղծված իրավիճակը եւ կհայտնենք մեր վերբերմունքը, այլ կփորձենք ելքեր փնտրել այդ լճացումից դուրս գալու համար, որը մեր երկրին զրկում է արժանապատիվ կյանքի հեռանկարից»,- համոզված են նախաձեռնող խմբի անդամները։