տուն Քաղաքական Միջազգային Ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես կկարդան Gmail-ում և Yahoo-ում գրված նամակները

Ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես կկարդան Gmail-ում և Yahoo-ում գրված նամակները

122
0

пу-6.3

Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կարող է կարդալ Gmail և Yahoo ծառայություններում գրանցված օգտատերերի էլեկտրոնային նամակները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը: Այս մասին ասվում է ՌԴ կապի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն այդ հրամանի` 2014 թվականի հուլիսի 1-ից ինտերնետ կապ տրամադրող բոլոր ընկերությունները պարտավոր են արխիվացնել և առնվազն 12 ժամ պահել ցանցում կատարվող բոլոր գրառումները, իսկ հատուկ ծառայություններին այդ պահոցը պետք է հասանելի լինի:

Անհրաժեշտ ռեսուրսների ցուցակում են ինչպես ռուսական ծառայությունները` Mail.ru, Yandex.ru, Rambler.ru, Aport.ru, Rupochta.ru, Hotbox.ru, ICQ, այնպես էլ հանրահայտ Gmail-ը և Yahoo-ն:

Նշվում է, որ այս նախաձեռնության հասարակական քննարկումը կավարտվի չորեքշաբթի օրը: Mail.ru-ն հայտարարել է, որ նման կերպ տեղեկատվության հավաքագրումը տեխնիկապես անհնարին է իրականացնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here