1990թ-ի մայիսի 27-ին Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն ճանապարհին տեղի ունեցավ արյունալի բախում` հայկական մի խումբ ազատամարտիկների և Երևան տանկերով ներխուժած խորհրդային զինվորների միջև:
Երևանի Սասունցի Դավիթ կայարանում մինչ այժմ չբացահայտված դրդապատճառներով ռուսական փամփուշտին զոհ գնացին 6 ազատամարտիկներ` Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Մ. Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը,
Խաչիկ Մալխասյանը, Էդիկ Պետրոսյանը:
Բախումների արդյունքում զոհվեցին 27 ազատամարտիկներ: Հետագայում Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Սասունցի Դավիթ Կայարանում զոհված հերոսների անվան առաջին տառերով ստեղծվեց ՄԵԳ-ՎԱԽ կամավորական ջոկատը, որի մարտիկները շարունակեցին իրենց հերոս ընկերների սկսած գործը:
Ցավալի է, որ ռուսական այս սադրանքը չդատապարտվեց հավուր պատշաճի ու մեզ համար դաս չդարձավ: Ավելին` շարունակվեց Գետաշենում, Մարտունաշենում, այս անգամ որպես «Կոլցո» օպերացիա:
Արմեն Մկրտչյան