տուն Քաղաքական Միջազգային Ռուսական կողմի արձագանքը արքայազն Չարլզի արտահայտությանը

Ռուսական կողմի արձագանքը արքայազն Չարլզի արտահայտությանը

84
0

charlesԲրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ արքայազն Չարլզը, կանադական Հալիֆաքս քաղաքում զրուցելով Հոլոքոստը վերապրած մի կնոջ հետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ համեմատել էր Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ: Ինչպես նշում է Daily Mail պարբերականը՝ միջադեպին ներկա են եղել մի քանի վկաներ, այդ թվում նաև լրագրողներ:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով միջադեպին նշել է, թե չի կարողանում հավատալ, որ արքայազնը կարող էր իրեն նման արտահայտություններ թույլ տալ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Պեսկովն արտահայտությունը բնորոշել է իբրև «պատմական անքաղաքավարություն»:

«Ժամանակավոր իրադրությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական նշանով, բայց երկկողմ հարթության վրա Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան այնուամենայնիվ հակված են դեպի համագործակցությունը, և հարաբերություններն ունեն լայն պոտենցիալ: Այս պայմաններում չէի կարողանում հավատալ,  որ արքայազնը կարող էր նման բան ասել»,- հավելել է խոսնակը: