տուն Քաղաքական Միջազգային Ռուսական լրատվամիջոցները կեղծ մեկնաբանություններ են տարածել դիպուկահարների մասին Էշթոնի և Պաետի հեռախոսազրույցի...

Ռուսական լրատվամիջոցները կեղծ մեկնաբանություններ են տարածել դիպուկահարների մասին Էշթոնի և Պաետի հեռախոսազրույցի վերաբերյալ

90
0

8DA9B1F3244AACF352C0C248CE4202A788FB685EC21B5D3200DD3065D3C681D8

Այսօր համացանցում հայտնվել է մի ձայնագրությունում, որում ռուսական լրատվամիջոցները պնդում են, թե ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը իբր պնդում են, որ Կիևի Մայդանում տեղի ունեցած սպանությունները կազմակերպել է ընդդիմությունը։

Այսօր Էստոնիայի արտգործնախարարը հաստատել է, որ խոսել է այս խնդրի մասին Էշթոնի հետ, սակայն նա վերաշադրել է Կիևում բժիշկներից մեկի կողմից իրեն պատմածը։ Այդ ձայնագրությունում Պաետն ասում է, որ բժիշկ Օլգա Բոգոմոլեցը նշել է, որ ոստիկանների և ցուցարարների վրա հայտնաբերված փամփուշտների հետքերը նույնն են, այսինքն կրակ է բացվել նույն զենքից։ Պաետը պատմել է, որ հնարավոր է դիպուկահարներից մեկը վարձված է եղել ընդդիմության ներկայացուցիչների մեկի կողմից։

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Պաետնը հայտարարել է, որ ինքը պնդումներ չի արել այս կապակցությամբ, սակայն ռուսական լրատվամիջոցները հենց հիմա են սկսել տարածել կեղծ մեկնաբանությամբ մեկ շաբաթ առաջ արված այս ձայնագրությունը, որպեսզի վարկաբեկեն Ուկրաինայի գործող կառավարությանը։

Օլգա Բոգոմոլեցն, իր հերթին, բրիտանական The Daily Telegraph-ին ասել է, որ ինքը չի ասել, որ դիպուկահարը վարձված է եղել ընդդիմության կողմից, որովհետև դրա փաստերը չունի։ Նա միայն խոսել է հիվանդների վրա հրազենային վերքերի նմանության մասին։