Ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինայի Խերսոնի մարզի Չոնգար գյուղ։ Այս մասին հեռախոսազրույցում ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել են գյուղի համայնքային խորհրդի ներկայացուցիչները։
«Զինվորները ականապատել են դաշտերը, փոսեր են փորում սահմանային արգելապատնեշների համար», — մեջբերում է «Կորեսպոնդենտը»։
Գյուղացիների խոսքերով՝ որպեղ բողոքի նշան տեղի բնակիչներն իրենց տներին ուկրաինական դրոշներ են ամրացրել։