Ուկրաինայի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը հայտարարել է, որ նվազել է Ռուսաստանի ներխուժման վտանգը Ուկրաինա։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նվազել է ռուսական զորքերը թիվը ուկրաինական սահմանի մոտ։ Նախկին 30 հազարի փոխարեն այստեղ տեղակայված է մոտ 10 հազարը։
«Հանգստյան օրերի ամենամեծ դրական իրադարձությունն այն է, որ երկրորդ օրը շարունակ նկատվում է լարվածության թուլացում սահմանի մոտ։ Ռուսական զորքերի թիվը Ուկրաինայի սահմանակից գոտում կազմում է 10 հազար մարդ», — գրել է նա։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ սա ճգնաժամի ավարտ չէ, և կոչ է արել զգոն մնալ։
Հիշեցնենք, որ Ղրիմ ներխուժելուց հետո Ռուսաստանը զգալի ավելացրել էր Ուկրաինայի սահմանային գոտում իր զորքերի թիվը։ Արևմուտքը խիստ նախազգուշացրել է Ռուսաստանին ծանր հետևանքների մասին, եթե վերջինս ներխուժի Ուկրաինայի արևելյան շրջաններ։