ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ունի տեղեկություններ, որ մեծ քանաքակությամբ ռուսական զորամիավորումներ բարձր պատրաստության պայմաններում գտնվում են Ուկրաինական սահմանի երկայնքով։ Նրանք պատրաստ են ամեն րոպե ներխուժել Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին։
«Լսել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը և Մոսկվայի այլ պաշտոնյաների հայտարարությունները։ Մենք չենք տեսնում նշաններ, որոնք դրանք հաստատում են (զորքեր հետ քաշելը — խմբ․)։ Մեծ քանակությամբ զորքեր դեռևս գտնվում են այնտեղ», — ասել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն, իբր, զորքերը հետ է քաշել ուկրաինական սահմանից։