Ռուսական հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել ուկրաինացի անվանի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և ավստրալացի Ալեքս Լեապայի մենամարտը, որը կայանալլու է այս տարվա ապրիլի 26-ին գերմանական Օբերհաուզենում։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Ռուսաստանում բռնցքամարտի սիրահարները չեն տեսնի ապրիլի 26-ի իմ մենամարտը։ Ավելի լավ է, որպեսզի սպորտը միավորի, այլ ոչ թե բաժանի մեր ժողովուրդներին, ինչպես դա անում է ներկայիս քարոզչությունը», — Twitter-ի իրենց էջում գրել են Կլիչկո եղբայրները։ Վլադիմիր Կլիչկոն այս արգելքը պայմանավորում է իր եղբոր հանգամանքով, ով ներկայում հայտնի քաղաքական գործիչ է Ուկրաինայում։
Հնարավոր է նաև, որ ռուսական հեռուստաալիքները կարող էին ականատեսը լինել անվերահսկելի քարոզչության, որը կարող էր տեղի ունենար մենամարտի ժամանակ կամ դրանից առաջ եւ հետո։