Մոսկվայի «спецназ»-ի աշխատակիցներից մեկը զանգահարել է Կիևի իր ծանոթներից մեկին և հայտնել, որ ինքը և իր գործընկերները պատրաստվում են մեկնել Կիև: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Մոսկվայի «спецназ»-ի աշխատակցի փոխանցմամբ Կիևում իրենք հագնելու են ուկրաինական հատուկջոկատայինների համազգեստ:
News.liga.net-ի հաղորդմամբ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատրաստվում է շտապ խորհրդակցության, ինչը չի հերքել խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուեվի մամլո խոսնակը: