«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը, որում անգլիական ակումբը հյուրընկալվելու է այս մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։
BBC-ի տեղեկություններով, որը հղում է կատարում «Մ․ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին, անգլիացին ստացել է ոտքի մատի վնասվածք, և կարող է չվերականգնվել մինչև բավարացիների հետ պատասխան հանդիպումը։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 9-ին Երևանի ժամանակով 22։45-ին։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։