Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլեցյանը վտանգավոր եւ անտեղի է համարել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի՝ Մոլդովայի հետ միավորվելու վերաբերյալ հայտարարությունը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։ Հիշեցնենք, որ ըստ Բեսեսկուի՝ իր հիմնական երրորդ առաքելությունը (ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալուց հետո) Մոլդովայի հետ միավորումն է։
«Նման հայտարարությունները ոչ թե օգնում են, այլ վնաս հասցնում՝ խոչընդոտներ ստեղծելով Եվրամիության հետ Մոլդովայի ինտեգրման ճանապարհին», — ասել է Կորլեցյանը։ Արտգործնախարարն հավելել է, որ Մոլդովայի ինտեգրման գործում իրականացվում է «համառ աշխատանք», և նման հայտարարություններն ազդում են մարդկանց դիրքորոշման վրա։