Մոլդովայի սահմանադրական դատարանը որոշել է, որ ռումիներենը դառնում է այդ երկրի պետական լեզուն։ Այս որոշումն ընդունվել է, չնայած այն հանգամանքին, որ սահմանադրությունում որպես պետական լեզու նշված է մոլդովերենը։ Սահմանադրական դատարանը հղում է կատարել Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ռումիներենը։
«Անկախության հռչակագիրը Սահմանադրության անբաժանելի մասն է։ Եթե տեքստերում կան տարընթերցումներ, ապա Հռչակագիրը գերակա նշանակություն ունի։ Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չա»,- ասել է դատարանի նախագահ Ալեքսանդր Տենասեն։