Երեք ռումինացներ՝ Ռադու Դոգարուն, Յեջեն Դարիեն և Ալեքանդր Բիտը, իրենց մեղքն են ընդունել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի Կյունսթալ (Kunsthal) թանգարանից յոթ կտավ գողանալու մեջ:
Գողությունը կատարվել է հոկտեմբերի 15-ի գիշերը: Հանցագործները գողացել են Պաբլո Պիկասոյի, Անդրե Մատիսի, Կլոդ Մոնեի, Փոլ Գոգենի, Մեյեր դը Հանի և Լյուսեն Ֆրեյդի՝ թանգարանում պահվող ստեղծագործություններից:
Հանցագործերներին սպառնում է 10-ից 20 տարի ազատազրկում: