Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև շփման համար ոչ մի արգելք չկա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին։ Հաղորդում է İRİNN հեռուստաալիքը։
«Եթե ես կամ ԱՄՆ նախագահը ցանկանում ենք ինչ-որ հարց քննարկել, ապա մենք դա անում ենք նամակների միջոցով։ Այս հարցում որևէ խնդիր չկա», — ասել է Ռուհանին՝ հերքելով այն տեղեկությունները, թե ինքն Օբամայի հետ շփվում է միջնորդավորված։ Ռուհանիի խոսքերով՝ իրենք մեկ անգամ չէ, որ շփվել են նամակներով։
Հիշեցնենք, որ Ռուհանին Իրանի առաջին նախագահն է, որ հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ։