Իրանական Fars գործակալությունը երեկ մեղադրել է ամերիկյան CNN հեռուստաալքիքին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքերը սխալ թարգմանելու մեջ։ Հիշեցնենք, որ այդ հարցազրույցի ժամանակ, ըստ CNN-ի թարգմանության, Ռուհանին հրեաների ողջակիզումը ճանաչել է որպես պատմական փաստ, ինչը հերքում էր նրա նախորդը՝ Մահմուդ Ահմադինեժադը։
Fars-ի տեղեկությամբ, Ռուհանին ասել է․ «Ես արդեն ասել եմ, որ պատմաբան չեմ, և պատմաբանները պետք է պարզեն և բացատրեն պատմական իրադարձությունների կողմերը, սակայն սկզբունքորեն մենք դատապարտում ենք մարդկության դեմ յուրաքանչյուր հանցագործություն, այդ թվում նաև այն, ինչը կատարել են նացիստները հրեաների, ինչպես և ոչ հրեաների դեմ։ Հենց այդպես էլ, եթե այսօր հանցագործություն լինի ինչ-որ ազգի, կրոնի կամ մարդկանց դեմ, մենք կդատապարտենք այդ հանցագործությունը և ցեղասպանությունը։ Այդ պատճառով, այն, ինչ արել են նացիստները, արժանի է դատապարտման, սակայն պատմական իրողությունների բացահայտումը պատմաբանների և հետազոտողների գործն է»։
Իրանական գործակալությունը նշում է, որ CNN-ը կամայականորեն FARS-ից կատարված թարգմանության ժամանակ ավելացրել է Հոլոքոստը եզրը, որն օգտագործվում է՝ նշելու համար հրեաների ողջակիզման փաստը։