տուն Քաղաքական Հայաստան Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար

Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար

223
0

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ արտահանողների համար խնդիր չի տեսնում օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար:  Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշեց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա: