Փարիզի դատարանը Ռուանդայի բանակի նախկին հրամանատար Պասկալ Սիմբիկանգվուին դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Նա մեղավոր է ճանաչվել ցեղասպանություն իրականացնելու և 1994 թվականին Ռուանդայում մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ։
Դատախազները հայտարարել են, որ 1994 թվականի դեպքերի ժամանակ Սիմբիկանգվուն բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուանդայի հետախուզական մարմիններում։ Մինչդեռ նախկին հրամանատարը չի ընդունում իր դեմ առաջ քաշված մեղադրանքները։ Գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած հանցագործությունները կարող են քննվել ֆրանսիական դատարաններում։