Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում տեղեկացնում է, որ «Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է՝ Դոնի Ռոստովում վատ եղանակային պայմաններից ելնելով:
«Ըստ նախնական տվյալների՝ Ռոստով-Երևան չվերթն նախատեսվում է ժամը 14:00-ին իսկ Երևան-Ռոստով չվերթն 16:10»,-նշված է հայտարարության մեջ։