տուն Սպորտ Ռոստովն առայժմ պայմանագիր չի ստորագրել Վարազդատ Հարոյանի հետ

Ռոստովն առայժմ պայմանագիր չի ստորագրել Վարազդատ Հարոյանի հետ

179
0

02_176

«Ռոստով» ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը Sport-Express-ի հետ զրույցում հայտնել է, որ իր ակումբն առայժմ չի պատրաստվում հրաժեշտ տալ ֆուտբոլիստներից և ոչ մեկին: Նա նաև անդրադարձել է Հայաստանի Ազգային հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին հրավիրելու հարցին:

-Տրանսֆերային առումով առայժմ լռություն է: Մեզ հետ հավաքի կմեկնի միայն «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

-Պայմանագիրն արդեն ստորագրե՞լ եք:

-Առայժմ ո՛չ, հարցը կլուծենք արդեն տեղում` Դուբայում: Կարևորն այն է, որ ոչ ոք ակումբը չի լքում: Անհրաժեշտ է պահպանել այս կազմը:

-Բայց, չէ՞ որ «Ռոստովին» արգելվել է գրանցել նորեկներին:

-Դա խնդիր չէ, այդ հարցը մենք կլուծենք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here