Հայաստանը պատրաստ է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Կոնստանտին Կոսաչովն ասել է, որ Հայաստանն այս ուղղությամբ արդեն արել է առաջին քայլերը, իսկ Ղրղզստանը, Հնդկաստանը, Տաջիկստանն ու այլ երկրներ հայտարարել են նման մտադրության մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ելույթ ունենալով Կազանում ընթացող «Եվրոպական տնտեսական ինտեգրում` ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով համաժողովում` Կոսաչովն ասել է. «Մենք պետք է անհրաժեշտ պայմանները ստեղծենք, որպեսզի այստեղ հարմարավետ լինի բոլորին, ինչպես գործող միության երկրներին, այնպես էլ նոր անդամներին»: Կոսաչովը շեշտել է, որ անհրաժեշտ է այս միությունը տարածաշրջանայինից վերածել գլոբալ նախագծի, և այդ փուլում Եվրասիական միությունը գտնվում է «իր զարգացման կարևոր փուլում»: