Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներն օգտագործում են միջազգային օրենքով արգելված հնարքներ, այդ թվում` 25-րդ կադրի կիրառումը:
«ՈՒԱԾ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտագործվել են տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հնարքներ, մասնավորապես` «Ռոսիա 24» հեռուստաալիքի կողմից: Նման մեթոդներն արգելված են միջազգային օրենսդրությամբ: Դա այսպես կոչված 25-րդ կադրի օգտագործումն է՝ «այրել է աջ սեկտորը», «սպանված բանդերովցիներ», «ազգային գվարդիայի մարդասպանները», որոնք տեսանելի չեն անզեն աչքով սյուժեն նայելիս, սակայն առկա են կադրերի բաժանման դեպքում», — ասել է ՈՒԱԾ-ի մամուլի քարտուղար Մարինա Օստապենկոն: