տուն Քաղաքական Հայաստան «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնները մինչև մարտի 23-ը կլինեն...

«Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնները մինչև մարտի 23-ը կլինեն փակ. Սիլ գրուպի հայտարարությունը

436
0

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը:

Ցանկանում ենք նշել, որ վերը նշված օրերին անխափան կաշխատեն «Կարֆուր» սուպերմարկետը, տոնվաճառներում գործող մթերային խանութները, սննդի բազան, ինչպես նաև առևտրի կենտրոններում գործող դեղատները և Հայէկոնոմբանկի մասնաճյուղերը:

Այս կերպ աջակցում ենք նաև ՀՀ կառավարության կանխարգելիչ ծրագրին: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին այս օրերին լինել ավելի հավասարակշիռ և մարդկային շփումները հասցնել մինիմալի:

Առողջ եղեք: Սիրով «Սիլ» գրուպ