տուն Սպորտ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է նահանջել. ATP վարկանշային աղյուսակ

Ռոջեր Ֆեդերերը շարունակում է նահանջել. ATP վարկանշային աղյուսակ

171
0

Roger-Federer-15

Շվեյցարացի հանրահայտ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է կորցնել առաջատարի դիրքերը համաշխարհային թենիսում։

Այս շաբաթ հրապարակված լավագույն տասնյակում տեղի է ունեցել երկու փոփոխություն։ Անցած շաբաթվա արդյուքնում 4-րդ տեղը զբաղեցնող շվեյցարարցին տեղը զիջել է Թոմաշ Բերդիխին, ով երեկ խաղացել է Բանկոկի թենիսի մրցաշարի եզրափակիչում։ Վերջինս զիջել է Ֆեդերերի հայրենակից Ստանիսլաս Վավրինկային, ով այժմ լավագույն տասնյակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Լավագույն տասնյակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, նրան հաջորդում են իսպանացի Ռաֆայել Նադալը, բրիտանացի Էնդի Մարեյը և իսպանացի Դավիդ Ֆերերը։

Հիշեցնենք, որ տարվա սկզբին 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ֆեդերերն օգոստոսին իջել էր վերջին 10 տարում իր համար ամենացածր՝ 7-րդ հորիզոնական։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here