Աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը որոշում է կայացրել Դևիսի գավաթում չմիանալ իր ազգային հավաքականին։ Սերբիայի հետ խաղը կայանալու է հունվարի 31-ից փետրվարի 2-ը։
Շվեյցարիան հայտարարել է, որ նրա որոշումը պայմանավորված է կնոջ հղիությամբ․ «Ես պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ կնոջս հետ, ով ներկայումս հղիության չորրորդ ամսում է»,- ասել է Ֆեդերերը։
Այս պահին 32-ամյա շվեյցարացին զբաղեցնում է ATP-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։