Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և երկրպագուներին կոչ է արել դադարեցնել Գարետ Բեյլի շուրջ հնչող քննարկումներն ու խոսակցությունները և չխանգարել թիմի նորեկի ադապտացման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Արքայական ակումբ» տեղափոխվելուց ի վեր Գարետն իրեն լավ է դրսևորում: Նա միջմրցաշրջանային հավաքներին չի մասնակցել, ուստի այդ հանգամանքը դժվարացնում է իրավիճակը:
Պետք չէ ճնշում գործադրել Գարետի վրա, այլ պետք է նրան այստեղ զարգանալու հնարավորություն ընձեռել: Բեյլը ֆանտաստիկ տղա է, և անընդհատ ձգտում է ինչ-որ բան սովորել:
Չեմ կարծում, որ այս ֆուտբոլիստի տրանսֆերի մասին խոսակցությունները կօգնեն նրան: Եվ ընդհանրապես, հանգիստ թողեք Բեյլին: Վստահ եմ, Գարետը բազմաթիվ մեծ «գործեր» կանի «Ռեալի» համար»,- նշել է Ռոնալդուն: