տուն Սպորտ Ռոնալդուն 6-րդ ֆուտբոլիստն է, ով Ոսկե գնդակ է նվաճել առանց տիտղոսի

Ռոնալդուն 6-րդ ֆուտբոլիստն է, ով Ոսկե գնդակ է նվաճել առանց տիտղոսի

236
0

ronaldu-zlatna-lopta_0_28949

Կրիշտիանո Ռոնալդուն, ով երկու օր առաջ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին որպես աշխարհի անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ, միակը չէ, ով այդ մրցանակը նվաճել է՝ նախորդ մրցաշրջանում չարժանանալով ոչ մի տիտղոսի։

Նման դեպք գրանցվել է 6 անգամ։ Նախորդ տարիներին առանց տիտղոսիների լավագույնն են ճանաչվել սըր Էնթոնի Մեթյուզը (Բլեքփուլ, 1956), Դինս Լոուն (Մանչեսթեր յունայթեդ, 1963), Հերդ Մյուլերը (Բավարիա, 1970), Քևին Քիգանը (Համբուրգ, 1978), Լուիշ Ֆիգուն (Ռեալ, 2002)։

Տեղեկացնենք, որ Ռոնալդուի մրցակիցներն, ի տարբերություն պորտուգալացու, ունեին տիտղոսներ։ 2013-ին Լիոնել Մեսսին կատալոնական թիմի կազմում դարձել էր Իսպանիայի չեմպիոն, իսկ Ֆրանկ Ռիբերին «Բավարիայի» հետ նվաճել էր 5 տիտղոս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here