տուն Սպորտ Ռոնալդուն և Սուարեսը դարձել են Ոսկե խաղակոշիկի հաղթող

Ռոնալդուն և Սուարեսը դարձել են Ոսկե խաղակոշիկի հաղթող

93
0

luis-suares-liverpool-fc-2014

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հաղթել են եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուների մրցավազքում: Երկու ֆուտբոլիստներն էլ Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում դարձել են 31-ական գոլի հեղինակ, ինչը բազմապատկվելով երկու առաջնությունների գործակցով` երկուսով, վաստակել են 62-ական միավոր: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Նույնքան գոլ է խփել նաև Ավստրիայի առաջնությունում հանդես եկող «Զալցբուրգի» հարձակվող Ջոնաթան Սորիանոն, սակայն Ավստրիայի առաջնության գործակիցը կազմում է 1,5, ինչը նշանակում է, որ Սորիանոն վաստակել է 46,5 միավոր:

«Ոսկե խաղակոշիկը» ՈւԵՖԱ-ի կողմից շնորհվում է այն ֆուտբոլիստին, որն անցած մրցաշրջանում դառնում է ամենաշատ գոլերի հեղինակ: